ԱՄՆ ներկայացուցիչները Կիևում ԵՄ երկրների պաշտոնյաների և դեսպանների հետ հանդիպումից հետո հայտարարել են, որ լավատեսորեն են տրամադրված Մոսկվայի հետ գործարքի հարցում, իսկ ՈՒկրաինան «շատ վատ վիճակում է»։ ՈՒկրաինայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ջուլի Դևիսը կրկնել է Թրամփի խոսքերն այն մասին, որ Կիևը պետք է գործարքն ընդունի մինչև նոյեմբերի 27-ը, և որ «Թրամփի ծրագրում» առաջարկված պայմանները լավագույնն են, ինչին ՈՒկրաինան կարող է հույս ունենալ։               
 

Մթագնյալ ամբոխը չէր հասկանում, որ հոգիների խաղաղությունը մի բան է, երկրի խաղաղությունը՝ այլ բան

Մթագնյալ ամբոխը չէր հասկանում, որ հոգիների խաղաղությունը մի բան է, երկրի խաղաղությունը՝ այլ բան
09.08.2025 | 16:05

«․․․ Եվ կնքեցին թուղթը բաղձալի, որտեղ կարմիր մելանով գրված էր․ «խաղաղությու՜ն ձեր հոգիներին, ո՜վ պժգալի արարածներ»։

Եվ երանելի սաղմոսերգուն առաքյալի վարգով հասավ հայոց ոստան ու թուղթը ներկայացրեց որպես խաղաղության պայմանագիր, քանզի մթագնյալ ամբոխը չէր հասկանում, որ հոգիների խաղաղությունը մի բան է, երկրի խաղաղությունը՝ այլ բան։

ՈՒ մինչ ցնծացյալ ամբոխը գինի էր խմում ու պիվա՝ սաղմոսերգուն մերժեց Պապ թագավորին ու իրեն հռչակեց Մեծն պոնտիֆիկ, տրիբուն, կոնսուլ ու Հայրենիքի հայր Գայոս Հուլիոս Կեսար ու մի բան էլ ավելի, քանզի Կեսարը սենատ տարավ միայն իր ձիուն ու հռչակեց սենատոր, իսկ ինքը պատգամավոր հռչակեց իր խոզին, ուղտին, խխունջին ու նույնիսկ․․․ շիրակին․․․»։

Աղազար Տարեգիր

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3200

Մեկնաբանություններ